Երախտագիտության խոսք Երկրի համակարգված սույն գնահատումը գլխավորել են Լեա Հակիմը (ավագ տնտեսագետ, EECM1), Նաթսուկո Կիզո Նոզակին (տնտեսագետ, EECPV) և Ալան Ֆյուքս Տարլովսկին (գլխավոր տնտեսագետ, EMNPV)։ Հիմնական թիմի կազմում եղել են նաև Մարիա Ֆերնանդա Գոնսալես Իկասան (ET խորհրդատու, EECPV) և Դիեգո Գաբրիել Լեստանին (խորհրդատու, EECPV)։ Զեկույցը կազմվել է Ռոլանդ Փրայսի (տարածաշրջանային տնօրեն, ECCSC), Սեբաստիան Ա Մոլինեուսի (տարածաշրջանային նախկին տնօրեն, ECCSC), Կարոլին Գեգինատի (Հայաստանի գրասենյակի ղեկավար,EC- CAR), Անտոնիո Նուսիֆորայի (պրակտիկայի ղեկավար, EAWM2), Սալման Զաիդիի (պրակտիկայի նախկին ղեկավար, EECPV) և Ամբար Նարայանի (պրակտիկայի ղեկավար, EECPV) ղեկավարությամբ։ Հիմնական թիմին առաջնորդել և աջակցություն են ցույց տվել նաև Միգել Էդուարդո Սանչես Մարտինը (ավագ տնտեսագետ, EECDR և EFI ծրագրի ղեկավար, Հարավային Կովկասի երկրներ), Աբդուլազիզ Ֆաղին (ծրագրի ղեկավար, IECDR), Ահմետ Լևենտ Յեները (պրակտիկայի ղեկավար, HECDR), Արվինդ Նայրի (ավագ տնտեսագետ, EECM1), Արմինե Մանուկյանը (ավագ տնտեսագետ, EECM1), Օլենա Բոգդանը (տնտեսագետ, DFCII) և Արծվի Խաչատրյանը (խորհրդատու, EECM1)։ Թիմը երախտապարտ է նաև Կարոլինա Սանչեսին (ռազմավարության և գործառնությունների տնօրեն, ECAVP) և փորձագիտական գնահատողներ Քրիստոս Կոստոպուլոսին (գլխավոր տնտեսագետ, EECM2), Պաուլո Գիլյերմե Կոռեային (ծրագրի ղեկավար, EAEDR), Սամուել Ֆրեիխե-Ռոդրիգեսին (գլխավոր տնտեսագետ, EECPV), Տոբիաս Ախթար Հաքին (երկրի գլխավոր տնտեսագետ և ծրագրի ղեկավար, ESADR) և Ալեքսանդրու Կոջոկարուին (ավագ տնտեսագետ EPVGE)՝ տրամադրված խորհուրդների համար։ Մենք երախտագիտություն ենք հայտնում բոլոր համակարգողներին և Համաշխարհային բանկի գլոբալ պրակտիկաների գործընկերներին, Հայաստանի գրասենյակի ղեկավարման ստորաբաժանմանը և մյուս թիմերին, որոնց ներդրման, կարծիքների և մասնակցության շնորհիվ հնարավոր դարձավ սույն փաստաթղթի մշակումը։ Մասնակցություն ունեցողների թվում էին՝ Ռանու Սինհան և Սմիտա Միսրան (SCAWA), Արման Վաթյանը և Դանիելա Վ. Ֆելքմանը, Նանե Հարությունյանը և Իվա Մարիա Մելիսը (EECG1), Ֆրանչեսկա Ռեկանատինին և Վանեսսա Չենգ Մաթսունոն (ELCG2), Ամալի Ռաջապասկան, Ելենա Լունոգուն և Այդեն Ահմեդ Օսման Ալին (IECT1), Արուսյակ Ալավերդյանը և Յան Յոստ Նեյհոֆը (SCAAG), Յորն Հունթեյլերը և Գոռ Խաչատրյանը (IECE1), Ռեմի Պելոնը (IEEXI), Արման Բարխուդարյանը, Օլգա Վիբորնայան և Արսեն Նազարյանը (ՄՖԿ), Սյուզան Ջոզեֆինա Վասկես Պլասենսիան, Ջիանֆիլիպո Կարբոնին, Բեքսի Ֆրանսինա Խիմենես Մոտան, Գաբիսայլ Նդլովուն (ԲՆԵԳ), Իֆեյինվա Ուչեննա Օնուղան (FCI), Ռենատա Ֆրեիտաս Լեմոսը (HECED), Դավիդ 5 Ջիջելավան և Սոֆյա Վ. Գեորգիևան (SCASO) Ադաննա Դեբորա Ուգոչի Չուկվուման և Արտեմիս Տեր-Սարգսյանը (HECHN), Լուսիան Բուկուր Փոփը և Լուսիա Սոլբես Կաստրոն (SPJ), Նորա Միրզոյանը և Տաֆադձվա Ի. Դուբեն (SCAUR), Շառլ Պիեռ Մարի Հըրփին և Հիմաթ Սինղ Սանդհուն (IDD01), Ելենա Ստրուկով Գոլուբը, Իրինա Ղափլանյանը, Մադհավի Մ. Փիլայը և Անիտա Հաֆները (SCAEN), Նադյա Ֆերնանդա Պիֆարեթին (GTFS1) և Քրիստինա Կոնստանտինեսուն ու Մայք Նյավոն (ETIRI)։ Թիմն օժանդակության համար երախտագիտություն է հայտնում նաև Քրիստինա Լեբին (ավագ իրավախորհրդատու, LEGEN), Արփինե Ազարյանին (ծրագրերի օգնական, ECCAR), Գայանե Դավթյանին (ծրագրերի օգնական BPSSE) և Նունե Գևորգյանին (խորհրդատու, ECCAR), Իրինա Թևոսյանին (ծրագրերի պատասխանատու, ECCAR) , Արմանդա Կարկանին (ծրագրի օգնական, EECPV), ինչպես նաև Միննա Հահն Թոնգին և Ռոբերտ Զիմերմանին՝ խմբագրման և Մարիկա Վերուլաշվիլիին աջակցության համար։ Թիմը երախտապարտ է ՀՀ կառավարությանը, ինչպես նաև մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, զարգացման գործընկերների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին՝ 2022 թ. հունիսին և 2023 թ. մայիսին կայացած քննարկումների ընթացքում ակտիվ ներգրավվածության և արժեքավոր կարծիքների համար։ 6 Հապավումներ և կրճատ անվանումներ ALMMs, ԱՇԱՄ-ներ Աշխատաշուկայի ակտիվ միջոցառումներ AMD, ՀՀ դրամ Հայաստանի Հանրապետության դրամ ADB, ԱԶԲ Ասիական զարգացման բանկ ArmStat, ՀՀ ՎԿ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե BACI, ՄԱՎՏՇ Base pour l’ Analyse du Commerce International (Միջազգային առևտրի վերլուծության տվյալների շտեմարան) BaTIS, ԾՀՄԱ Ծառայությունների հավասարակշռված առևտուր BOP/IIP, ՎՀ/ՄՆԴ Վճարային հաշվեկշռի և միջազգային ներդրումների դիրքի վիճակագրություն BPM6/ՎՀ6 Վճարային հաշվեկշիռ և միջազգային ներդրումների դիրքի ձեռնարկ, վեցերորդ խմբագրություն BRI, ԳՃՆ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնություն CBA, ՀՀ ԿԲ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ CIO, ՏԳՊ Տեղեկատվության գլխավոր պատասխանատու COVID-19, ՔՈՎԻԴ- 19 Կորոնավիրուսային հիվանդություն 2019 CO2 Ածխաթթու գազ CPC, ԿԿՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով CPF, ԵԳՇ Երկրի հետ գործընկերության շրջանակ CSO,ՔՀԿ Քաղաքացիական հասարակության կազմակերպություն EAEU, ԵԱՏՄ Եվրասիական տնտեսական միություն ECA, ԵԿԱ Եվրոպա և Կենտրոնական Ասիա EEA, ՇՄԵԳ Շրջակա միջավայրի եվրոպական գործակալություն EU, ԵՄ Եվրոպական միություն FAO/ՊԳԿ Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն FDI, ՕՈՒՆ Օտարերկրյա ուղղակի ներդրում FTA, ԱզԱՀ Ազատ առևտրի համաձայնագիր GDP, ՀՆԱ Համախառն ներքին արդյունք GHG, ՋԳ Ջերմոցային գազ GRID, ԿԴՆԶ Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացում GSM, ԳԲՀ Գլոբալ բջջային համակարգ HCI, ՄԿՀ Մարդկային կապիտալի համաթիվ HLO, ԸՎ Ընդհանրական վերջնարդյունք ICT, ՏՀՏ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիա 7 ILCS, ՏՏԿԱՀ Տնային տնտեսությունների կենսամակարդակի (կենսապայմանների) ամբողջացված հետազոտություն ILO, ԱՄԿ Աշխատանքի միջազգային կազմակերպություն ILOSTAT, ԱՄԿՎիճ Աշխատանքի միջազգային կազմակերպության վիճակագրություն IMF, ԱՄՀ Արժույթի միջազգային հիմնադրամ ISMB, ՏՀԿԽ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ IT, ՏՏ Տեղեկատվական տեխնոլոգիաներ LCU/ՏԱր Տեղական արժույթ LPI, ԼԱՀ Լոգիստիկ արդյունավետության համաթիվ IFC, ՄՖԿ Միջազգային ֆինանսական կորպորացիա IRI, ՄՀԻ Միջազգային հանրապետական ինստիտուտ MHTI, ԲՏԱՆ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն MLSP, ԱՍՀՆ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն MRV,ՄՀՀՍ Մոնիթորինգ, հաշվետվությունների ներկայացում և հավաստիության ստուգում MW, ՄՎ Մեգավատ NCD, ՈՎՀ Ոչ վարակիչ հիվանդություն NDC Ազգային մակարդակով սահմանված գործողություններ NEET Զբաղվածություն չունեցող, կրթության կամ ուսուցման մեջ չընդգրկված OECD, ՏՀԶԿ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն PHC, ԱԱՊ Առողջության առաջնային պահպանում PPP, ԳՀ Գնողունակության համարժեք PV, ՖՎ Ֆոտովոլտային SOE, ՊՁ Պետական մասնակցությամբ ձեռնարկություն SCD, ԵՀԳ Երկրի համակարգված գնահատում SMEs, ՓՄՁ-ներ Փոքր և միջին ձեռնարկություններ STEM, ԲՏՃՄ Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա TFA, ԱԴՀ Առևտրի դյուրացման համաձայնագիր TFP, ԸԳԱ Ընդհանուր գործոնային արտադրողականություն UMIC , ԲՄԵԵ Բարձր շեմի միջին եկամտով երկիր UNCTAD, ՄԱԱԶԽ Միավորված ազգերի կազմակերպության Առևտրի և զարգացման խորհրդաժողով UNICEF, ՅՈՒՆԻՍԵՖ Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամ WEF , ՀՏՀ Համաշխարհային տնտեսական համաժողով WDI, ՀԶՑ Համաշխարհային զարգացման ցուցանիշներ WHO, ԱՀԿ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն WTO, Առ.ՀԿ Առևտրի համաշխարհային կազմակերպություն 8 Ամփոփագիր «Երկրի համակարգված գնահատում» (ԵՀԳ) զեկույցով գնահատական է տրվում Հայաստանում առկա այն սահմանափակումներին, որոնք վերացնելու անհրաժեշտություն կա, և այն հնարավորություններին, որոնք Հայաստանը կարող է օգտագործել՝ ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու և համընդհանուր բարգավաճումը խթանելու ուղղությամբ առաջընթացն արագացնելու համար։ Հայաստանում 2017 թ. հրապարակված առաջին սերնդի ԵՀԳ-ով ընդգծվել է ավելի բարձր արտադրողականության վրա հիմնված աճի նոր մոդելի անհրաժեշտությունը և վեր են հանվել չորս փոխկապակցված հիմնական մարտահրավերները՝ (1) արտաքին հատվածի թույլ կատարողականը, (2) մասնավոր հատվածի ցածր արտադրողականությունը, (3) աշխատուժի ոչ բավարար արտադրողականությունը և (4) հիմնական մակրոտնտեսական, շրջակա միջավայրի և միկրոտնտեսական խոցելիությունները։ Սույն՝ երկրորդ սերնդի ԵՀԳ-ով հայացքն ուղղվում է ապագային՝ անդրադառնալով 2017 թ. ի վեր անցած հինգ տարիներին։ Զեկույցում բացահայտվում է, որ 2017 թվականի ԵՀԳ-ում վեր հանված մարտահրավերները մնում են արդիական, միաժամանակ վեր են հանվում նոր մարտահրավերներ, որոնք կապված են անկայունության, հակամարտության և բռնության հետ։ Եզրակացություն է արվում նաև, որ կառավարումը, ինստիտուցիոնալ կարողությունները և ներդրումները տվյալների ուղղությամբ միջոլորտային սահմանափակումներ են։ ԱՐԱԳ ՓՈՓՈԽՎՈՂ ՀԱՄԱՏԵՔՍՏ 2017թ. ի վեր Հայաստանում նշանակալի ներքին և արտաքին փոփոխություններ են տեղի ունեցել, այդ թվում՝ թավշյա հեղափոխությունը, իրադարձություն, որը հանգեցրեց Հայաստանում քաղաքական տրամադրությունների կտրուկ փոխակերպման։ Տարիների ընթացքում Հայաստանի հասարակության դժգոհությունը կառավարութունից աճում էր՝ պայմանավորված համակարգային կոռուպցիայի ընկալումներով և սոցիալական ու քաղաքական բարեփոխումների բացակայությամբ։ Քաղաքացիների զանգվածային մասնակցությունը հանգեցրեց 2018 թ. ապրիլին իշխանության խաղաղ փոխանցմանը, ինչը խթանեց Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումները և նկատելիորեն փոխեց բնակչության սպասումները։ Թավշյա հեղափոխությունը նաև նոր թափ հաղորդեց աճի վերականգնմանը։ Նոր կառավարությունն իրականացրեց տնտեսական և կառավարման մի շարք բարեփոխումներ՝ շեշտը դնելով հակակոռուպցիոն և արդարադատության ոլորտի համարձակ բարեփոխումների վրա։ Մրցունակությանը միտված միջոցառումները և շուկայի ազատականացման ձեռքբերումները հանգեցրին բիզնես միջավայրի աստիճանական բարելավման։ Հարկաբյուջետային բարեփոխումների թվում էին հարկային վարչարարության և հարկային քաղաքականության բարեփոխումները, որոնց շնորհիվ 2022թ. եկամուտներն աճեցին մինչև ՀՆԱ-ի 23.2 տոկոսը և նպաստեցին պակասուրդի զսպմանը։ 9 Ընդհանուր առմամբ 2017 թ. ի վեր Հայաստանը զարգացման կարևոր ձեռքբերումներ է գրանցել՝ հասնելով բարձր շեմի միջին եկամտով երկրի կարգավիճակի, միաժամանակ դիմակայունություն ցուցաբերելով տնտեսական ցնցումներին, որոնք համեմատաբար սահմանափակ ազդեցություն են ունեցել աղքատության մակարդակի վրա։ Կառավարության կողմից տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներն օգնել են ավելի խոշոր ցնցումների զսպմանը, և 2020թ. սկսված ՔՈՎԻԴ-19 համավարակով ու Ադրբեջանի հետ ռազմական հակամարտությամբ պայմանավորված աղքատության աճի սահմանափակմանը 0.6 տոկոսային կետով՝ 2019թ. 26.4 տոկոսից 2020թ. 27.0 տոկոս։ 2017-2021 թթ. ընթացքում ծայրահեղ աղքատությունը ցածր է պահպանվել՝ 1 տոկոսից 1.5 տոկոսի միջև։ Ջինի գործակցով չափվող անհավասարությունը փոքր-ինչ աճել է 2021թ.՝ 2020թ. 25 տոկոսից 2021թ. կազմելով 28 տոկոս (ըստ միջազգային չափման), սակայն տարածաշրջանի երկրների մեծ մասից ցածր է մնացել։ Նշված բարելավումները հիմնականում պայմանավորված էին աշխատատեղերով, որոնց հաջորդել են սոցիալական պաշտպանության տրանսֆերտները։ Բարելավումներ են դիտվել նաև այնպիսի ոչ դրամային չափումներով, ինչպիսին կյանքի սպասվող տևողության և գոյատևման՝ մարդկային կապիտալի 0.58 համաթվում արտացոլված մակարդակն է, որը բարձր է համադրելի այնպիսի երկրներից, ինչպիսիք էին Թունիսը, Կոսովոն ու Բոսնիա և Հերցոգովինան 2020թ.։¹ Հայաստանը նաև նշանակալի առաջընթաց է գրանցել գենդերային խզվածքի կրճատման ուղղությամբ, ինչպես ցույց է տալիս գենդերային խզվածքի ինդեքսը՝ 2018 թ. 98-րդից 2023թ. 61-րդ հորիզոնական բարձրանալով (ՀՏՖ, 2023)։ Հետ-հեղափոխական էյֆորիան (բերկրաթմբիրը) հանկարծակի դադարեց 2020թ.՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում Ադրբեջանի հետ ռազմական հակամարտության բռնկմամբ, հանրության ուշադրությունը հեղափոխությամբ շեշտադրված տնտեսական և կառավարման հարցերից թեքելով ազգային անվտանգության հարցերի կողմը։ 2020թ. Հայաստանը բախվեց զույգ ցնցումների, որոնք հանգեցրին տարածաշրջանում իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ամենամեծ նվազումներից մեկին։ 2020 թ. զինված հակամարտությունից հետո տրամադրությունների փոփոխության ֆոնին, 2021թ. անցկացվեցին արտահերթ ընտրություններ. հաղթեց պաշտոնավարող կառավարությունը։ 2022 թ. Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և Ադրբեջանի հետ նոր բախումները, այդ թվում՝ Հայաստանի տարածքում, ավելացրեցին անորոշությունները։ Սահմանների չկարգավորված խնդիրները և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին ուժերի մոտ գտնվելը բացասաբար են անդրադարձել տնտեսական ակտիվության վրա։ 10 Անցած հինգ տարիների քաղաքական իրադարձությունները վերածվեցին աճի խիստ փոփոխական ցուցանիշների՝ հիմնականում պայմանավորված սպառման աճով (կամ նվազմամբ) և արտացոլելով ֆիզիկական կապիտալի սահմանափակ օժանդակությունը։ 2017-22թ. ընթացքում միջին աճը կազմեց 5.2 տոկոս, սակայն սա նշանակալի փոփոխականության շրջան էր։ 2020թ., զույգ ցնցումներով պայմանավորված, աճը կրճատվեց 7.2 տոկոսով, ապա 2021թ. և 2022թ. հետցատկ տեղի ունեցավ (12.6 տոկոս), համապատասխանաբար ՔՈՎԻԴ-19-ից հետո վերականգնման և Ռուսաստանից միգրանտների ու գումարների հոսքերի օժանդակությամբ։ Պահանջարկի կողմում աճը պայմանավորված էր մասնավոր սպառմամբ, որին հաջորդել են ներդրումները, ապա կառավարության սպառումը, զուտ արտահանման ավելի փոքր նպաստմամբ։ Սակայն սահմանափակ կապիտալ ծախսերը, 2008-2020թթ. ընթացքում օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ-ներ) նվազման միտումը և պակասող ներքին մասնավոր ներդրումները հանգեցրին ֆիզիկական կապիտալի սահմանափակ կուտակման։ Առաջարկի կողմում կառուցվածքային վերափոխումը վերսկսվեց այն իրողությանը զուգահեռ, որ տնտեսության ոլորտում շարունակվեց անցումը գյուղատնտեսությունից ծառայություններ։ Աշխատողներն ավելի ցածր արտադրողականությամբ գյուղատնտեսության ոլորտից տեղափոխվեցին ավելի բարձր արտադրողականությամբ արդյունաբերության և ծառայությունների ոլորտներ։ ՆԵՐԱՌԱԿԱՆ և ԿԱՅՈՒՆ ԱՃԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ Առաջիկա տարիներին աղքատության լրացուցիչ նվազեցման համար աշխատատեղերի ստեղծումը մնում է Հայաստանի զարգացման ամենամեծ մարտահրավերը։ Թեև տնտեսությունն աճում է, այն բավարար քանակի և որակի աշխատատեղեր չի ստեղծել։ Այս խնդիրը վճռորոշ է, քանի որ վերջին մի քանի տարում աշխատատեղերը Հայաստանում աղքատության նվազեցումը պայմանավորող հիմնական գործոնն են եղել։ Կառավարման և մրցակցության միջավայրի բարելավումները, 2017թ. սկսած խթանել են ընկերությունների ստեղծման աճը և որոշ, թեև սահմանափակ, աշխատատեղերի ստեղծումը։ Չնայած այս բարելավումներին, որակյալ աշխատատեղերի քանակը մնում է շատ ավելի ցածր, քան տարածաշրջանի մյուս երկրներում, ինչի մասին է վկայում ոչ ֆորմալ զբաղվածության բարձր մակարդակը։ Եթե Եվրոպայում աշխատուժի 45 տոկոսը ընդհանուր առմամբ արժանապատիվ աշխատանք ունի՝ պայմանագրով շաբաթական աշխատելով 20 ժամ կամ ավելի, Հայաստանում այս ցուցանիշը 2015թ. սոսկ 22 տոկոս էր։ Այս մարտահրավերի մասին է վկայում նաև արտասահմանում աշխատանքի ավելի լավ հնարավորություններ և աշխատավարձ փնտրող ժամանակավոր արտագաղթողների մեծ թիվը։ Ավելին, զբաղվածություն չունեցող, կրթության կամ ուսուցման մեջ չընդգրկված երիտասարդների տեսակարար կշիռը տարածաշրջանում ամենաբարձրներից էր՝ 2021թ. կազմելով 28 տոկոս։² Չնայած գործազրկության ցուցանիշի նվազմանը 18 տոկոսից, որի շուրջն էր տատանվում 2008-20թթ. մեծ մասի ընթացքում, այն բարձր է մնում՝ 2022թ. կազմելով 13 տոկոս։ 2. Վիճկոմ, Աշխատուժի հետազոտություն 11 Արժանապատիվ աշխատատեղերը ոչ միայն անբավարար են, այլև անհամաչափ են բաշխված, ընդ որում, 2021թ. այդ աշխատատեղերը հասանելի չէին աղքատների 47.5 տոկոսի համար՝ համեմատած ոչ աղքատների 37 տոկոսի հետ։ Հատկապես գյուղատնտեսության ոլորտում գյուղաբնակ աղքատների մարդկային կապիտալի պակասը կրթության և առողջության առումով հանգեցրել է աշխատուժի ցածր արտադրողականության՝ խոչընդոտելով արժանապատիվ աշխատատեղեր ապահովելու նրանց ունակությունը։ Այս մարտահրավերը սրվում է շուկաների հետ ոչ բավարար կապի պատճառով, ինչը հեռավոր վայրերի աշխատողներին ռեսուրսներից և հնարավորություններից օգտվելու հնարավորություն չի տալիս։ Աշխատուժի սահմանափակ շարժունակությունը ավելի բարձր արտադրողականությամբ ոլորտներ դանդաղեցնում է աղքատության նվազեցման և տնտեսական աճի ապահովման առաջընթացը։ Թե՛ առաջարկի, թե՛ պահանջարկի կողմում աշխատատեղերի ստեղծման կառուցվածքային խոչընդոտների վերացումը վճռորոշ կլինի ավելի արագ և ներառական աճի ապահովման համար։ Առաջարկի կողմում՝ անհրաժեշտ է սահմանել ավելի մեծ ներդրումների առաջնահերթությունը առկա և պոտենցիալ աշխատուժի հմտությունների և առողջության ուղղությամբ։ Պահանջարկի կողմում Հայաստանին անհրաժեշտ է էլ ավելի ուժեղացնել մրցակցային միջավայրը և ներդրումային մթնոլորտը։ Ցնցումների ազդեցությունը Տնտեսության բազմազանության պակասը, առևտրային գործընկերների և արտահանվող ապրանքների տեսանկյունից, մշտապես տնտեսական աճի տատանողականության պատճառ է եղել, որն առաջիկա տարիներին կպահպանվի որպես մարտահրավեր։ Չնայած 2000-22 թթ. 6.2 տոկոսանոց միջին աճին այս ժամանակահատվածն առանձնանում է աճի տեմպի դանդաղման երկու դեպքով՝ 2009 և 2016թթ.՝ հիմնականում պայմանավորված Հայաստանի տնտեսության կառուցվածքով, դրա վրա ապրանքների գների տատանումների ազդեցությամբ և առևտրային գործընկերների սահմանափակ թվով։ Հայաստանից արտահանման երկու-երրորդից ավելին ուղղվում է դեպի Ռուսաստան, Եվրոպական միություն, Չինաստան և Շվեյցարիա։ Հանքահումքային առաջնային արտադրանքը, մասնավորապես՝ պղինձը, մոլիբդենը և ոսկին, աճել են՝ կազմելով արտահանման գրեթե 30 տոկոսը, սահմանափակելով թե՛ արտահանման բարդությունը, թե՛ Հայաստանին մատնելով ապրանքների գների ցնցումների ազդեցությանը։ Բացի այդ, խիստ կենտրոնացած են Հայաստանի ներմուծումները։ Օրինակ՝ գազի հաշվին էներգամատակարարումը բացառապես կատարվում է Ռուսաստանից ներմուծումների հաշվին, իսկ հիմնական սննդամթերքի հարցում բարձր կախվածությունը պարենային ապահովության ռիսկ է առաջացնում։ 12 Վերջին հինգ տարիներն ընդգծեցին անկայունության և հակամարտության նկատմամբ բարձր խոցելիությունը։ Հայաստանի ՀՆԱ-ն փոքրացավ 7.2 տոկոսով, իսկ արտահանումը նվազեց 34.0 տոկոսով 2020 թ. զույգ ցնցումների պատճառով։ Թեև Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա 2022թ. դրական ազդեցություն ունեցավ ներքին սպառման և արտաքին առևտրի վրա, այն նաև ճնշում առաջացրեց՝ բարձրացնելով վառելիքի, բնակարանային ապահովման և սննդամթերքի գները և ազդելով ներառական աճի ապագա հնարավորությունների վրա։ Այս գործոնները, զուգակցվելով ցնցումների հետևանքով առաջացած որոշ անկայունության հետ, հանգեցրին մասնավոր և պետական ներդրումների մակարդակի և ՕՈՒՆ-ների նվազման՝ բացասաբար անդրադառնալով պոտենցիալ աճի և տնտեսական արդյունավետության վրա։ ԵՀԳ 2-ը տպագրության էր ուղարկվել, երբ Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով Հայաստանում Լեռնային Ղարաբաղից³ 100 000 -ից ավելի էթնիկ հայերի ներհոսք գրանցվեց։ Հայաստանյան հասարակության և տնտեսության մեջ նրանց ինտեգրումը նոր մարտահրավեր է առաջացնում։ Կլիմայի փոփոխությունը և էկոլոգիական ու տարերային աղետները Հայաստանի կայուն աճի հեռանկարների համար ռիսկի լրացուցիչ աղբյուր են։ Նման իրադարձությունները ոչ միայն ընդհանուր աճի վրա կազդեն, այլև ակնկալվում է, որ ազդեցություններ կունենան բաշխման վրա, ինչի հետևանքով աղքատները կարող են անհամաչափորեն տուժել։ Վերջին տարիներին Հայաստանում միջին ջերմաստիճանը բարձրացել է ավելի, քան համաշխարհային միջինը՝ արագացման աճող տեմպով։ Այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, էներգետիկան, ջուրը և թափոնների կառավարումը, բավարար պատրաստված չեն այդ ռիսկերին հարմարվելու համար։ Ավելին, չնայած որոշ առաջընթացին և կառավարության ջանքերին, աղետների ռիսկի կառավարման համակարգը լավ չի նախապատրաստված բնակչությանն այնպիսի ցնցումներից պաշտպանելու համար, ինչպիսիք են հեղեղումները, ջերմային ալիքները, երաշտը և երկրաշարժերը, որոնց Հայաստանը հատկապես ենթակա է։ Հայաստանը, կայուն և բարելավված մակրոտնտեսական կառավարման պայմաններում, որոշ դիմակայունություն է դրսևորել ցնցումներին։ Հաշվարկները ցույց են տալիս, որ հարկաբյուջետային քաղաքականությունը նպաստել է աղքատության տարածվածության կրճատմանը և անհավասարության նվազմանը, սակայն նույնքան արդյունավետ չի եղել կարճաժամկետ աճի խթանման հարցում (Համաշխարհային բանկ 2023b)։ Օրինակ՝ 2020թ. տնտեսական հետևանքների չեզոքացման կառավարության միջոցառումներն օգնեցին 2020թ. զույգ ցնցումների զսպմանը, ընդ որում՝ թե՛ տնային տնտեսությունների, թե՛ ընկերությունների պաշտպանության միջոցառումները։ Աջակցությունն ընդգրկել է տնային տնտեսություններին և աշխատակիցներին անմիջականորեն կանխիկ դրամական միջոցների տրամադրումը, աշխատավարձի 3. Համաշխարհային բանկը շահագրգիռ տարածքների իրավական կամ այլ կարգավիճակի վերաբերյալ որևէ դատողություն անելու կամ կողմերի պահանջների վերջնական լուծմանը վնաս հասցնելու մտադրություն չունի: 13 սուբսիդիաները, կոմունալ ծառայությունների սուբսիդիաները, բիզնեսի համար հարկային արտոնությունները, պետության հովանավորությամբ վարկերը և ավելի մեծ ներդրումները։ Հարկաբյուջետային քաղաքականությունը հակացիկլային և պրոգրեսիվ է եղել, իսկ միջոցառումները նպաստել են աղքատացման ու գործազրկության մեղմացմանը։ Արդյունքն այն էր, որ աղքատության մակարդակը 2020թ. բարձրացավ մեկ տոկոսային կետից էլ պակաս չափով։ Վերականգնվեց իրական ՀՆԱ-ի աճը՝ 2021թ. կազմելով 5.7 տոկոս։ Այնուամենայնիվ անհրաժեշտ է ուժեղացնել դիմակայությունը անկայունության և հակամարտության, տնտեսական պատճառների և կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող ցնցումներին՝ ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու և համընդհանուր բարգավաճումը խթանելու համար։ Այդ ցնցումներից խոցելի է ողջ բնակչությունը, հատկապես՝ գյուղական համայնքների մարդիկ, կանայք և աղջիկները, տեղահանված բնակչությունը և մասնավոր դրամական փոխանցումներն ապահովող միջազգային միգրանտները։ Բարձր դիմակայունության կարելի է հասնել մի քանի գործողությունների միջոցով։ Օրինակ՝ տնտեսության բազմազանեցման համար Հայաստանը կարող է բարելավել առևտրային առկա հարաբերությունները զարգացնելու ջանքերը և բազմազանեցնել առևտրային ապրանքները, օրինակ՝ հիմնվելով մետաղական արտադրանքի, տեքստիլի և հագուստի, սննդամթերքի և խմիչքների և մշակող արդյունաբերության իր համեմատական առավելության վրա, առևտրային գործընկերներին, ինչպես նաև արտահանման ապրանքների մրցունակությունը բարձրացնել և զարգացնել արժեշղթան։ Դիմակայունությունը անկայունությանը և հակամարտությանը մեծացնելու համար Հայաստանը կարող է բարձրացնել պատրաստվածությունը արտակարգ իրավիճակներին, ուժեղացնել ծառայությունների մատուցումը սահմանամերձ շրջաններում և կատարելագործել սոցիալական պաշտպանության համար գրանցման և տրամադրման մեխանիզմները։ Կլիմայի փոփոխությունների և շրջակա միջավայրի ռիսկերի ազդեցությունը մեղմելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը հարմարվի կլիմայի փոփոխությանը և տարերային աղետներին՝ ռիսկի կանխարգելման համակարգերի մասշտաբայնացման և կլիմային չվնասող էներգետիկայի, գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտներն ընդլայնելու միջոցով։ Անհրաժեշտ կլինի նաև կրճատել բնական կապիտալի վրա ճնշումները՝ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ուղղությամբ ներդրումների մասշտաբներն ավելացնելով, օդի աղտոտումը, հողը ու անտառներն ավելի լավ կառավարելով։ Աճի և ներառման կառուցվածքային խոչընդոտները Սահմանափակ է նաև Հայաստանում ու Հայաստանից դուրս շուկաների թե՛ ֆիզիկական, թե՛ թվային հասանելիությունը։ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է (քաղաքական պատճառներով երկու փակ սահմանով), բարդ տեղագրությամբ և աշխարհաքաղաքական լարվածությամբ տարածաշրջանում, ինչը սահմանափակում է մուտքը և ինտեգրումը տարածաշրջանային և միջազգային առևտրի մեջ։ Հայաստանն իր 14 ներուժի սոսկ փոքր բաժինն է արտահանում և կարող է շահել ԱՀԿ առևտրի դյուրացման համաձայնագրի լիարժեք արդյունավետ իրականացումից։ Ներկայումս համաշխարհային արժեշղթաներում Հայաստանի ինտեգրումը սահմանափակվում է թեթև արդյունաբերության մեջ որոշակի մասնակցությամբ։ Չնայած Հայաստանը նշանակալի բարելավումներ է գրանցել լոգիստիկ ծառայությունների որակի, հետևելիության և հետագծման ու մաքսային ուղղություններով, երկրի ներսում թույլ ենթակառուցվածքը սահմանափակում է ապրանքների, ծառայությունների և աշխատանքի շուկաների հասանելիությունը։ Դա էլ նպաստում է տարածքային անհամաչափություններին և խոչընդոտում հանրային ծառայությունների մատուցումը, ընկերությունների շրջանում արտադրողական գործունեությանն ուղղված ներդրումները և տնային տնտեսություններում մարդկային կապիտալի կուտակումը։ Թեև թվային միակցումն ընդհանուր առմամբ բարձր է, գյուղերում թվային տեխնոլոգիաների օգտագործումը կաշկանդված է մատչելիությամբ, ծառայությունների որակով, թվային սարքերի հասանելիությամբ և թվային հմտությունների ու իրազեկման պակասով։ Մարդկային կապիտալի ցածր որակը՝ կրթության և առողջության առումով, կայուն և զարգացման կարևոր մարտահրավեր է ներառական աճի հասնելու ճանապարհին։ Ինչպես ցույց է տալիս միջազգային ստուգատեսների միավորների առաջընթացի բացակայությունը, դպրոցներում բարձր ընդգրկվածության մակարդակը ուսումնառության բարձր վերջնարդյունքներով չի զուգակցվում։ Առաջադիմությունը ևս անհամաչափ է՝ արտացոլելով գյուղերում և աղքատների շրջանում ավելի ցածր մատչելիությունը և ցածր միավորները։ 2010թ. սկսած ուսման սպասվող տարիները գրեթե հաստատուն են մնացել։ Ավելին, կրթության եկամտաբերությունը նվազել է՝ ցույց տալով, որ կրթական համակարգը չի արձագանքել աշխատաշուկայի արագ փոփոխվող պահանջներին։ Բավարար բուժօգնությունը հաճախ անհասանելի է և մատչելի չէ աղքատների համար՝ մասամբ պայմանավորված սեփական գրպանից վճարվող առողջապահական ծախսերով, որն աշխարհում ամենաբարձրերից է՝ գրեթե 85 տոկոս։ Խոցելի խմբերի, օրինակ՝ կանանց, երիտասարդների և տեղահանված բնակչության ներառման ընդլայնումը, կբարելավի աշխատուժի հավասարությունը և արտադրողականությունը: Տնտեսությունն այնքան էլ մրցունակ և նորարար չէ, որքան կարող էր լինել։ Գործարար միջավայրի որոշ ցուցանիշներ բարելավվել են։ Օրինակ՝ 2016 թ. սկսած՝ Հայաստանի մրցակցության քաղաքականության ընկալումը նկատելիորեն բարելավվել է։ Սակայն շուկայի և մրցակցության կազմակերպմանն առնչվող միջոցառումների շարքում մրցակցության քաղաքականությունն այն ուղղությունն է, որով Հայաստանն ամենից շատ է զիջում համադրելի երկրներին, դրան հաջորդում է արտաքին առևտրի ազատականացումը։ Բացի այդ, նվազում են ներդրումները՝ ռեսուրսային վճռորոշ բաղադրիչը, համեմատաբար բարձր է վարկերի ծախսատարությունը, իսկ ֆինանսների մատչելիությունը մնում է գործարարությամբ զբաղվելու հիմնական սահմանափակումը փոքր և միջին ձեռնարկությունների համար։ Առավել խոշոր ընկերությունները հայտնում են, որ սահմանափակված են ոչ ֆորմալությամբ և քաղաքական անկայունությամբ։ Ընկերությունները բախվում են 15 նաև հոսանքազրկումների ավելացման և էներգամատակարարման որակի վատթարացման խնդրին։ Մարդկային կապիտալի ցածր որակը և հմտությունների անհամապատասխանությունը մասնավոր հատվածը սահմանափակող առանցքային գործոններ են։ Կառավարման և ինստիտուցիոնալ սահմանափակումներ Ներառական և կայուն աճի ապահովման միջոլորտային մարտահրավերը կառավարման խոչընդոտներն են, հաստատությունների որակը և տվյալների ուղղությամբ ներդրումների կատարման անհրաժեշտությունը, որն ընկած է Հայաստանի զարգացման մարտահրավերների հիմքում։ 2017թ. ի վեր Հայաստանն առաջընթաց է գրանցել իր հաստատությունների որակի բարձրացման ուղղությամբ, հատկապես՝ հակակոռուպցիոն և թափանցիկության ոլորտներում։ Եվ չնայած երկրի դժվարին անվտանգային գերակայություններին՝ կառավարությունը շարունակել է բարեփոխման հանձնառությունը։ Սակայն հաստատությունները դեռևս փխրուն են և ցնցումներից խոցելի։ Չնայած կառավարության 2021-26 թթ. ծրագրում արտացոլված զարգացման համընդգրկուն օրակարգին հավակնելուն՝ ծրագրման, մոնիթորինգի և գնահատման ինստիտուցիոնալ դաշտը և՛ հստակ չէ, և՛ համապարփակ չէ, իսկ ռազմավարական պլանավորումը՝ թույլ։ Համադրելի երկրների շարքում կառավարության արդյունավետությունն ամենացածրն է, որը ներառական ծառայությունների մատուցման և աճի խոչընդոտ է և հետընթաց է ունեցել։ Կառավարության գործառույթների համար անհրաժեշտ պայման է ավելի մեծ ներդրումը տվյալների հավաքման և կառավարման ուղղությամբ՝ փաստահենք քաղաքականության մշակման վրա հիմնված բարեփոխումների տեմպն արագացնելու համար։ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ Նայելով առաջ՝ Հայաստանը բախվում է մեծ անորոշության՝ աշխարհաքաղաքական և տնտեսական հատվածականության և տեխնոլոգիական արագ փոփոխությունների համաշխարհային մեգամիտման համատեքստում։ Թեև այս մեգամիտումները մարտահրավերներ են ներկայացնում, դրանք նաև նոր հնարավորություններ են ստեղծում աճի համար (ամփոփագրի 1-ին ներդիր)։ Այսպիսով Հայաստանին անհրաժեշտ է մեծացնել բարեփոխումների թափը և անկայունության ու անորոշության համատեքստում բացահայտել իր ներուժը։ 2017թ. ի վեր երկիրը, էական ներքին և արտաքին փոփոխությունների պայմաններում, դիմակայունության և տնտեսության վերականգնման բարձր արդյունք է ցույց տվել մակրոտնտեսական կայուն կառավարման միջոցով։ Առաջ շարժվելով՝ Հայաստանը պետք է վճռորոշ խոչընդոտներ հաղթահարի ավելի շատ ու ավելի որակյալ աշխատատեղեր ստեղծելու և ապահովելու համար, որպեսզի իր զարգացման ուղին հաստատուն և ավելի լավ նախապատրաստված լինի 16 անկայունության և հակամարտության, տնտեսական ցնցումների և կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող ցնցումներին դիմագրավելուն։ Հայաստանի համար առանցքային հնարավորություններից մեկը սահմանափակումները հաղթահարելը և աշխարհի հետ իր կապերը սերտացնելն է՝ հիմնվելով ՏՀՏ ոլորտի իր փորձառության վրա և որպես ցանցային պետություն՝ օգտագործելով սփյուռքի առավելությունները։ ԵՀԳ-ում առանձնացված քաղաքականության նպատակները և բարեփոխումները Հայաստանին կօգնեն իր ներուժի բացահայտման հարցում՝ ավելի որակյալ աշխատատեղերի ստեղծման, կրթության և առողջության վերջնաարդյունքների բարելավման, ցնցումներին դիմակայունության բարձրացման և, ի վերջո, ունենալ ավելի կայուն ապագա բոլորի համար։ Ներդիր 1. Անդրադարձ մեգամիտումներին՝ մարտահրավերներ և հնարավորություններ Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի տնտեսության վրա մեգամիտումների հնարավոր ազդեցությունների դիտարկումը՝ հնարավորություններից օգտվելու և նոր սպառնալիքներին նախապատրաստվելու համար։ Հայաստանին վերաբերելի մեգամիտումները՝ դրանց տեմպը, փոխկապակցվածությունը և հնարավոր ազդեցություններն ըմբռնելը, քաղաքականության նախագծման առանցքային տարր են ներառական և կայուն աճի հասնելու համար։ Դա կարող է դյուրացնել ռազմավարական գործողությունների ծրագրերի մշակումը, որոնք արձագանքում են ապագա սցենարներին, բարձրացնում են դիմակայունությունը փոփոխություններին և նպաստում են պոտենցիալ հնարավորությունների առավելության օգտագործմանն ու իրացմանը։ Ստորև բերվում են Հայաստանի վրա նշանակալի ազդեցության հնարավորություն ունեցող որոշ մեգամիտումներ։ Աշխարհաքաղաքական տեղաշարժեր Տրանսպորտային միակցելիությունը Հայաստանում հրատապ հարց է, որը բարդանում է դժվարին ռելիեֆի և տարածաշրջանում աշխարհաքաղաքական լարվածությունների հետևանքով։ Միաժամանակ Հայաստանը խոցելի է տնտեսական ցնցումների նկատմամբ, քանի որ տնտեսությունը համակենտրոնացած է առևտրային գործընկերների և ապրանքների առումով։ Ակնկալվում է, որ բարենպաստ քաղաքական պայմանների դեպքում հարևան երկրների հետ սահմանների բացումը միջազգային առևտրի և ինտեգրման արագացման կհանգեցնի։ Դա առևտրի երթուղիների, Վրաստանի և Իրանի հետ եղածներից բացի, արտահանվող ապրանքների և գործընկերների բազմազանեցման ավելի մեծ հնարավորություններ կընձեռի։ Օրինակ՝ Թուրքիայի հետ սահմանի վերականգնումը կարող է ավելացնել բեռների հոսքերը, իսկ Ադրբեջանի հետ սահմանի վերաբացումը կարող է խթանել Հայաստանի կապը Առևտրի և տարանցման միջին միջանցքին՝ Չինաստանը Եվրոպային կապող տրանսպորտային միջանցքին։ Ձգողականության (գրավիտացիոն) մոդելով վերլուծությունը ցույց է տալիս դեպի Թուրքիա հնարավոր արտահանման կարևոր ներուժը։ 17 Միաժամանակ հարկ է նկատել, որ չնայած այս սահմանների բացումը Հայաստանին հնարավորություն կտար բարելավելու իր առևտուրը ներկա առևտրային գործընկերների հետ և բազմազանեցնելու առևտուրը դեպի Եվրոպա և Չինաստան, սահմանների նմանօրինակ բացումները զգայուն են և նշանակալի աշխարհաքաղաքական ռիսկեր են առաջացնում։ Տեխնոլոգիական առաջընթաց և կատարելագործված կապ Հայաստանը կարող է հիմնվել իր տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի վրա և ավելի լավ դիրքավորվել համաշխարհային թվային միտումներից օգտվելու համար։ Հայաստանը ձգտում է ՏՀՏ հանգույց լինել և վերջին շրջանում համաշխարհային ընկերություններին արտապատվիրակված ծառայություններ մատուցելու փորձ ունի, հիմնականում՝ ծրագրակազմի ծրագրավորման ուղղությամբ։ Սա կարևոր հնարավորություն է, քանի որ ծառայությունների արտահանումը նպաստում է Հայաստանի ֆիզիկական սահմանափակումների մեղմմանը։ ՏՀՏ ծառայությունների արտահանման տեսակարար կշիռն ընդհանուր ծառայությունների արտահանման մեջ գրեթե կրկնապատկվել է 2017-2021 թթ. ընթացքում՝ կազմելով 22 տոկոս, իսկ մեկ շնչի հաշվով ծառայությունների արտահանումն ավելի առաջանցիկ է եղել, քան Չինաստանի և Հնդկաստանի ցուցանիշները։ Սակայն դա կարող է ավելին անել համաշխարհային առաջատարներին հասնելու համար։ Հետևաբար հայաստանյան ընկերություններին անհրաժեշտ է ճյուղավորվել գործունեության այնպիսի տեսակների, որոնք խթանվում են զարգացող տեխնոլոգիաներով։ Վերջերս Ռուսաստանից ՏՏ ընկերությունների և մարդկային ռեսուրսների տեղափոխումը Հայաստանի համար օգտվելու լրացուցիչ հնարավորություն է։ Հայաստանը նաև պոտենցիալ ցանցային պետություն է՝ մարդկային կապիտալի, ներդրումների և միակցելության խթանման հարցում իր սփյուռքի կարևոր դերակատարմամբ։ Ըստ գնահատականների՝ հայկական սփյուռքի մեծությունը ներկայումս 100-ից ավելի երկրներում 7 միլիոն է կազմում։ Սփյուռքը հիմնականում ամուր կապ է պահպանում Հայաստանի հետ։ 2021 թ. տնային տնտեսությունների շուրջ 14 տոկոսը հայտնել է, որ դրամական փոխանցում է ստացել, ինչն էլ ճգնաժամերի ընթացքում կարող է ինքնաշխատ կայունարարի դեր կատարել։ Սփյուռքի հետ կապերը և աշխարհի ՏՀՏ տարբեր հանգույցներում անվանի հայերը, 2000-ականների սկզբից սկսած, ՏՀՏ ոլորտի արագացված զարգացման հարցում առանցքային դեր են խաղացել՝ Հայաստան բերելով տեխնոլոգիական բազմազգ ընկերություններ, ստեղծելով տեղական գիտահետազոտական կենտրոններ, ներդրումներ կատարելով տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) կրթական և ենթակառուցվածքի ծրագրերում, ՏՏ տեղական ընկերությունների համար պոտենցիալ հաճախորդներ ներգրավելով և կապ ստեղծելով գիտելիքի և ֆինանսավորման աղբյուրների միջև։ Դրանց միջոցով միակցելիությունը հնարավոր է բարելավել՝ առաջ մղելով առևտուրը և ՕՈՒՆ-ները, ստեղծելով բիզնեսներ, խթանելով ձեռներեցությունը և փոխանցելով նոր գիտելիքներ և հմտություններ։ Հսկայական չիրացված ներուժ կա նաև այն արժեքի մեջ, որը սփյուռքը կարող է բերել Հայաստանի գիտական և հետազոտական էկոհամակարգ։ Սփյուռքի գիտական համայնքը գերազանց որակ և կատարողական ունի։ Ավելի բարձր արժեքով գործունեության մեջ սփյուռքի ներգրավումը ներառում է գերակա ոլորտներում ռազմավարական կապերի գույքագրումը և մեխանիզմների ստեղծումը համատեղ նախագծերի համար։ 18 Կանաչ անցում Հայաստանը կարող է ավելի լավ օգտվել կանաչ անցման հնարավորություններից։ Հայաստանը կլիմայի փոփոխության, էկոլոգիական և տարերային աղետների հետևանքով առաջացող ռիսկերից առավել խոցելի երկրների շարքում է։ Այդ ռիսկերն ավելի են մեծանում մարդկային ճնշումների և ռեսուրսների անկայուն կառավարման անցյալի պատճառով, որն այսօր հանգեցնում է օդի, հողի և ջրի աղտոտման և հողի դեգրադացման բարձր աստիճանի։ Բայցևայնպես, անցումն ավելի կանաչ տնտեսական աճի կարող է, ի լրումն ներքին բնական կապիտալի վրա ճնշումները նվազեցնելու, մասնավոր հատվածում ի հայտ բերել մրցունակություն՝ արդյունավետության բարձրացման և սահմանին ածխածնի հարկման ազդեցության նվազման հաշվին։ Կանաչ անցումը խրախուսող ֆինանսական խթանների տրամադրումը, օրինակ, կօժանդակի մասնավոր հատվածի ինտեգրմանը համաշխարհային արժեշղթայում։ Երկրորդ՝ Հայաստանը պղնձի ու մոլիբդենի հաստատված պաշարներ ունի և ոսկու մեծ պոտենցիալ, և այլ հանածոների նշանակալի ներուժ ունի, որոնք համաշխարհային մեծ պահանջարկ ունեն, քանի որ աշխարհն այսօր ապաածխայնացման (դեկարբոնացման) ուղղությամբ է գնում և կարող են կարճաժամկետ հատվածում նշանակալի եկամուտներ ապահովել։ Նշված հնարավորությունների ուսումնասիրությունը, զգալի ներդրումների ներգրավումից զատ, պահանջում է շրջակա միջավայրին, սոցիալական և կառավարմանը վերաբերող ոլորտային կարգավորումների էական փոփոխություն՝ ապահովելով, որ պահպանվի վնասները նվազագույնի հասցնող լավագույն փորձը և շուկայական գներում արտացոլվեն մնացորդային արտածին ազդեցությունները։ 19