© 2024 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ / Համաշխարհային բանկ Հասցե` 1818 H Street NW, Washington, DC 20433 Հեռ.` 202-473-1000; կայք` www.worldbank.org Սույն աշխատությունը կազմել է Համաշխարհային բանկի աշխատակազմը՝ արտաքին շահառուների կարծիքների արտացոլմամբ։ Աշխատության մեջ ներկայացված բացահայտումները, մեկնաբանությունները և եզրակացությունները պարտադիր չէ, որ արտացոլեն Համաշխարհային բանկի, նրա Գործադիր տնօրենների խորհրդի կամ նրանց ներկայացրած կառավարությունների տեսակետները: Համաշխարհային բանկը չի երաշխավորում աշխատության մեջ ընդգրկված տվյալների ճշտությունը: Սույն աշխատության մեջ առկա որևէ քարտեզում նշված սահմանները, գույները, անվանումները և այլ տեղեկությունները չեն ենթադրում Համաշխարհային բանկի կողմից որևէ դատողություն որևէ տարածքի իրավական կարգավիճակի, այդպիսի սահմանների հաստատման կամ ընդունման վերաբերյալ։ Սույն փաստաթղթում ոչինչ չի ներկայացնում և չի համարվում Համաշխարհային բանկի արտոնությունների և անձեռնմխելիության սահմանափակում կամ դրանցից հրաժարում, որոնք հատուկ վերապահված են: Իրավունքներ և թույլտվություններ Հղումը աղբյուրին: Խնդրում ենք աշխատությունից մեջբերումներ անել հետևյալ հղումով. World Bank. 2024. Armenia Country Gender Assessment. Washington, DC, World Bank: Թարգմանությունը: Սույն աշխատությունը թարգմանելիս խնդրում ենք աղբյուրին հղում անելիս նաև նշել հետևյալը. «Սույն թարգմանությունը Համաշխարհային բանկի կողմից չի կատարվել և չպետք է համարել Համաշխարհային բանկի պաշտոնական թարգմանություն։ Համաշխարհային բանկը պատասխանատու չէ սույն թարգմանության բովանդակության կամ սխալի համար»։ Ադապտացումները: Սույն աշխատությունն ադապտացնելիս աղբյուրին հղում անելու հետ մեկտեղ հարկ է ավելացնել հետևյալը. «Սույնը Համաշխարհային բանկի աշխատանքի բնօրինակի ադապտացումն է։ Ադապտացման մեջ արտացոլված տեսակետների ու կարծիքների համար պատասխանատու են բացառապես ադապտացման հեղինակը կամ հեղինակները, դրանք Համաշխարհային բանկի կողմից հավանություն չեն ստացել»։ Երրորդ կողմի բովանդակային նյութը: Պարտադիր չէ, որ Համաշխարհային բանկը սույն աշխատության բովանդակության մեջ ներառված յուրաքանչյուր բաղադրիչի սեփականատերը լինի։ Հետևաբար Համաշխարհային բանկը չի երաշխավորում, որ երրորդ կողմին պատկանող առանձին բաղադրիչի կամ մասի օգտագործումը այդ երրորդ անձի իրավունքների խախտում չէ։ Նման խախտման հետևանքով հայցերի ռիսկը բացառապես ձերն է։ Եթե ցանկանում եք աշխատանքի բաղադրիչը օգտագործել, դուք եք պատասխանատուն որոշելու՝ օգտագործման համար թույլտվության կարիք կա, թե ոչ, և թույլտվություն ստանալ հեղինակային իրավունքի տիրոջից, թե ոչ։ Աղյուսակները, պատկերները կամ նկարները բաղադրիչների օրինակների թվում կարող են լինել, սակայն դրանցով չեն սահմանափակվում։ Իրավունքների և արտոնագրերի վերաբերյալ բոլոր հարցումներն անհրաժեշտ է ուղղել Համաշխարհային բանկի հրապարակումների ստորաբաժանմանը հետևյալ հասցեով. World Bank Publications, The World Bank Group, 1818 H Street NW, Washington, DC 20433, USA; e-mail: pubrights@worldbank.org: Խմբագիր` Ռոբերտ Զիմարման Շապիկի ձևավորումը` Սիբիլ Նյարաձո Մարադձայի ՀԱՅԱՍՏԱՆ. ԵՐԿՐԻ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ Հայաստանը վերջին տարիներին կարևոր առաջընթաց է ունեցել գենդերային հավասարության խթանման ուղղությամբ։ Այդուհանդերձ, երկիրը դեռևս կարող է օգուտ քաղել մարդկային կապիտալի, տնտեսական հնարավորության, ձայնի ու գործոր- դության ոլորտներում առկա բացերի շտկումից: Այս գնահատումն արտահայտում է նաև նոր մտքեր ու գաղափարներ առ այն, թե դեռևս ինչ է պետք իրագործել երկրում գենդերային հավասարությունը խթանելու, հնարավորություններն առավե- լագույնի հասցնելու և կանանց ու տղամարդկանց շրջանում կուտակած մարդկային կապիտալի վերադարձե- լիությունը բարձրացնելու համար: 3 ՀԱՅԱՍՏԱՆ. ԵՐԿՐԻ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՈՍՔ Զեկույցը պատրաստել է Համաշխարհային բանկի թիմը՝ Նացուկո Կիսո Նոզակիի (տնտեսագետ, աղքատության և հավասարության գլոբալ պրակտիկա) գլխավորությամբ և Կարմեն դե Պազ Նիևսի (խորհրդատու), Մարիկա Վերուլաշվիլիի (խորհրդատու), Մարլեն Յամիլեթ Կարդոնա Բոտերոյի (խորհրդատու) և Արմինե Գրիգորյանի (խորհրդատու) մասնակցությամբ: Զեկույցը պատրաստվել է Կարոլին Գեգինատի (ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար, ECCAR) և Ամբար Նարայանի (պրակտիկայի ղեկավար, EECPV) ղեկավարությամբ: Աջակցություն են ցուցաբերել նաև Միգել Էդուարդո Սանչես Մարտինը (EFI ծրագրի ղեկավար Հարավային Կովկասում, ECCDR), Օբերտ Պիմհիձայը (գլխավոր տնտեսագետ, EECPV) և Սաիդա Իսմայիլախունովան (ավագ տնտեսագետ, EECPV): Թիմը երախտապարտ է գրախոսներ Նիստա Սինհային (ավագ տնտեսագետ, EAEPV), Աննա Ֆրուտերոյին (ավագ տնտեսագետ, EECPV), Ֆերդուս Ջահանին (սոցիալական զարգացման ավագ մասնագետ, SCASO) և Լուսիա Սոլբես Կաստրոյին (սոցիալական պաշտպանության ավագ մասնագետ, HECSP): Թիմը երախտագիտություն է հայտնում Համաշխարհային բանկի բոլոր կոնտակտային անձանց ու գործընկերներին, Հայաստանի գրասենյակի ղեկավար կազմին և այլոց՝ անգնահատելի ներդրումների, մեկնաբանությունների և մասնակցության համար, որոնք շատ կարևոր են եղել այս զեկույցի ստեղծման գործում: Ներդրում են ունեցել նաև Դավիթ Ջիջելավան (SCASO), Սոնյա Մսրյանը (SCASO), Ռենատա Ֆրեյթաս Լեմոսը (HECED), Ահմեդ Լևենթ Յեները (HECDR), Շիզուկա Կունիմոտոն (HECED), Սոնա Կոշեցյանը (HECED), Քրիստին Լաո Պենան (HECHN), Արտեմիս Տեր-Սարգսյանը (HECHN), Միրեյ Օվադիյան (HECSP), Բեսա Ռիզվանոլին (EECPV), Բույանա Պերոլին (EECH1), Մետին Նեբիլերը (EECPV), Վլադիմիր Կոլչինը (EECPV) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի գործընկերները: Թիմը երախտապարտ է ՀՀ կառավարությանը, ինչպես նաև մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, զարգացման գործընկերների և գիտության բնագավառի ներկայացուցիչներին` 2023 թվականի դեկտեմբերին և 2024 թվականի ապրիլին կայացած խորհրդակցությունների ընթացքում ակտիվ մասնակցության և արժեքավոր արձագանքների համար։ 4 ՀԱՅԱՍՏԱՆ. ԵՐԿՐԻ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ ԱԼԲ Ալբանիա դրամ Հայաստանի Հանրապետության դրամ ՀՀ Հայաստանի Հանրապետություն Արմստատ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե Բ և Հ Բոսնիա և Հերցեգովինա ԵԳԳ Երկրի գենդերային գնահատում Քովիդ-19 2019 թ. կորոնավիրուսային հիվանդություն ՔՀԿ Քաղաքացիական հասարակության կազմակերպություն ՎԶԵԲ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ ԵԿԱ Եվրոպա և Կենտրոնական Ասիա ԵՄ Եվրոպական միություն ԷՍՏ Էստոնիա ԳԲ Գենդերային բռնություն ՀՆԱ Համախառն ներքին արդյունք ՎՐ Վրաստան ԿԽՀՑ Կին խաղաղարարների համաշխարհային ցանց ՄԻԱՎ Մարդու իմունային անբավարարության վիրուս ՄՖԿ Միջազգային ֆինանսական կորպորացիա ԱՄԿ Աշխատանքի միջազգային կազմակերպություն ԱՄՀ Արժույթի միջազգային հիմնադրամ ՄՀԻ Միջազգային հանրապետական ինստիտուտ ԿՎՈ Կոսովո ԱՈՒ Աշխատուժի ուսումնասիրություն ԿԱՓՀ «Կյանքն անցումային փուլում» հետազոտություն ՄԴԱ Մոլդովա ԱՍՀՆ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն NEET Չաշխատող և չսովորող ՀԿ Հասարակական կազմակերպություն ՏՀԶԿ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն ՓՄՁ Փոքր և միջին ձեռնարկություն ԲՏՃՄ Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա ՄԱԿ Միավորած ազգերի կազմակերպություն ՄԱԿ ԲՀ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ ՅՈՒՆԻՍԵՖ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ ԿԲԻ Կանայք, բիզնես և իրավունք ԱՀԿ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն 5 ՀԱՅԱՍՏԱՆ. ԵՐԿՐԻ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ Կախվածության 0-14 կամ 65 և բարձր տարիքի խնամառու մարդկանց թվի գործակից ցուցանիշ` 15-64 տարեկան (աշխատանքային տարիքի) բնակչության ընդհանուր թվի համեմատ: Ընդգրկվածությունը Համախառն ընդգրկվածության գործակիցը բարձրագույն բարձրագույն կրթության կրթության հաստատություններում ընդգրկվածների հաստատություններում ընդհանուր թվի (անկախ տարիքից) հարաբերակցությունն է բնակչության այն տարիքային խմբի թվին, որը պաշտոնապես համապատասխանում է տվյալ կրթության մակարդակին: Բարձրագույն կրթություն ստանալու համար, լինի դա որակավորում գիտական հետազոտությունների ոլորտում, թե ոչ, որպես ընդունելության նվազագույն պայման պահանջվում է հաջողությամբ կրթության ավարտ հանրակրթության աստիճանում: Ուսման տարիների Այն տարիների թիվը, որը դպրոցահասակ երեխան պետք ակնկալվող թիվ է անցկացնի հանրակրթական դպրոցում կամ բուհում, ներառյալ երկտարեցիության տարիները: Սա տարրական, միջնակարգ, նախնական ու միջին մասնագիտական և բուհական կրթության աստիճաններում տարիքային ընդգրկվածության գործակիցների հանրագումարն է: Նորածնային Մինչև 1 տարեկան տարիքի արական/իգական սեռի մահացություն նորածինների մահվան թիվը` տվյալ տարում ծնված և ողջ մնացած 1000 իգական/արական սեռի նորածնի հաշվով: Թերուսության ցուցանիշ Տարրական դպրոցի ավարտական տարիքի իգական/ արական սեռի երեխաների ցուցանիշը, որոնք չեն հաղթահարել կարդալու նվազագույն պահանջը` հաշվի առնելով դպրոց չհաճախող երեխաների ցուցանիշը: Կյանքի ակնկալվող Նորածնի ապրելիք տարիների ակնկալվող թիվը, եթե տևողություն նրա ողջ կյանքի ընթացքում նույնությամբ պահպանվեն ծննդյան պահին եղած մահացության գերակշռող օրինաչափությունները: Մայրական Հղիության հետ կապված պատճառներով, հղիության մահացության ցուցանիշ ընթացքում կամ հղիության դադարեցման պահից մինչև 42 oրվա ընթացքում մահացած կանանց թիվը յուրաքանչյուր 100,000 կենդանի ծնվածի հաշվով: 6 ՀԱՅԱՍՏԱՆ. ԵՐԿՐԻ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ Մահացության ցուցանիշ Մահերի թիվը յուրաքանչյուր 100 չափահասի հաշվով: Այս ցուցանիշը ներկայացնում է 15-60 տարեկան հասակում մահանալու հավանականությունը, այսինքն՝ 15 տարեկան իգական/արական սեռի ներկայացուցչի` մինչև 60 տարեկան դառնալը մահանալու հավանականությունը, եթե նշված տարում այդ տարիքների միջև կա կոնկրետ տարիքային մահացության ցուցանիշ: Ոչ վարակիչ Կանանց/տղամարդկանց մահերի թիվը ոչ վարակիչ հիվանդությունը` հիվանդության պատճառով: որպես մահվան պատճառ Սեռերի Ծնված տղաների թիվը ծնված աղջիկների հաշվով: հարաբերակցությունը` ըստ Տվյալներում ներկայացված են հնգամյա միջին ցուցա- ծնունդի նիշները: Արվեստի և հումանիտար Բուհերի իգական սեռի շրջանավարտների տոկոսը: ֆակուլտետների շրջանավարտների տեսակարար կշիռը Չաշխատող և չսովորող Չաշխատող և չսովորող երիտասարդների թիվը՝ երիտասարդների համապատասխան տարիքային խմբի ընդհանուր թվի տեսակարար կշիռը համեմատ. երիտասարդներ (15–24 տարեկան), 15–29 տարեկաններ կամ երկու տարիքային խմբերն էլ (արական կամ իգական սեռի երիտասարդ բնակչության տոկոսը): ԲՏՃՄ ֆակուլտետների Բուհերի բնագիտության, տեխնոլոգիայի, ճարտարա- շրջանավարտների գիտության և մաթեմատիկայի (ԲՏՃՄ) ֆակուլտետների տեսակարար կշիռը իգական/արական սեռի շրջանավարտների տոկոսը: 7 ՀԱՅԱՍՏԱՆ. ԵՐԿՐԻ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ Գենդերային հավասարությունը չափազանց կարևոր է Հայաստանի տնտեսական հեռանկարների համար: Դեռևս առկա է կանանց զգալի չիրացված ներուժ` տնտեսական աճին մասնակցելու և նպաստելու առումով: Սա հատկապես կարևոր է, եթե հաշվի առնվի երկրի ներկայիս ժողովրդագրական պատկերը, որին բնորոշ է բնակչության նվազումը և հարաճուն խնամարկության գործակիցը: Գենդերային հավասարությունը նաև անկյունաքարային նշանակություն ունի արտաքին ցնցումների նկատմամբ դիմակայունության ձևավորման հարցում, ինչպիսիք են Քովիդ-19 համավարակը, կլիմայի փոփոխությունը կամ ռազմական հակամարտությունը Ադրբեջանի հետ: Երկրի գենդերային գնահատման (ԵԳԳ) նպատակն է պարզել Հայաստանում հիմնական գենդերային խզվածքները և դրանք պայմանավորող գործոնները` դրանց հաղթահարմանն ուղղված արդյունավետ քաղաքականություն որոշելու նպատակով: Վերջին տարիներին Հայաստանը նշանակալի առաջընթաց է ունեցել գենդերային հավասարության խթանման համար անհրաժեշտ համարժեք համակարգի մշակման ուղղությամբ: Դա դրսևորվում է, օրինակ, երկրի գենդերային անհավասարության համաթվի բարելավմամբ, որը 2010 թվականի 0.35 ցուցանիշից 2021 թվականին իջավ 0.22-ի, և գլոբալ գենդերային խզվածքի համաթվով, որտեղ Հայաստանը 2016-2023 թթ. ընթացքում իր դիրքերը բարելավել է՝ 102-րդ տեղից բարձրանալով մինչև 61-րդ հորիզոնականը1: Անցած ԵԳԳ-ից ի վեր (Համաշխարհային բանկ, 2016a) դրական առաջընթաց է տեղի ունեցել այդ ժամանակամիջոցում առաջնահերթ համարված մի շարք բնագավառներում խզվածքները հաղթահարելու ուղղությամբ, այդ թվում` սեռերի հարաբերակցությունը ծննդյան ժամանակ և կանանց տեսակարար կշիռը Ազգային ժողովում: Այդուհանդերձ, դեռևս առկա են լուրջ գենդերային խզվածքներ՝ հիմնականում ի նպաստ տղամարդկանց, որոնք դրսևորվում են կրթության և մասնագիտությունների՝ ավանդաբար կանանց հետ ասոցացվող ոլորտների հետ, նրանց առավել նվազ մասնակցությամբ աշխատուժին, վարձատրության գենդերային խզվածքով և տղամարդկանց համեմատ կանանց ավելի սահմանափակ գործորդությամբ: Բացի այդ, նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս այստեղ ներկայացված վերլուծությամբ, օրինակ՝ կանանց և տղամարդկանց խոցելիութ- յունը հակամարտության և Քովիդ-19 hամավարակի պայմաններում: ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԽԶՎԱԾՔՆԵՐ Կապիտալի կուտակում Մարդկային կապիտալի կուտակման որոշ բաղադրիչներով հայ կանայք գերազանցում են տղամարդկանց: Կանայք տղամարդկանցից միջինը 10 տարով ավելի երկար են ապրում. սա համադրելի է համադրելի երկրներում ամենամեծ տարբերություններից է, որը մա- սամբ պայմանավորված է վերջին շրջանում տղամարդկանց կյանքի ակնկալվող տևողության նվազմամբ: Տղամարդկանց շրջանում մահացության ավելի բարձր ցուցա- նիշը մասամբ կարելի է բացատրել տարածված ռիսկային վարքագծերով, ինչպիսին է ծխելը, և ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով գրանցվող մահերով: Քովիդ-19-ը և զինված հակամարտությունը, ըստ ամենայնի, նպաստել են 2020 1.  Գենդերային անհավասարության համաթիվն արտացոլում է գենդերով պայմանավորված անբարենպաստ պայմանները երեք չափումներով` վերարտադրողական առողջություն, հզորացում և աշխատաշուկա: Այն տատանվում է 0-ից 1 միջակայքում, որտեղ 0-ն նշանակում է լիարժեք գենդերային հավասարություն, իսկ 1-ը` լիակատար գենդերային անհավասարություն:  8 ՀԱՅԱՍՏԱՆ. ԵՐԿՐԻ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ թվականին արձանագրված մահացության աճին: Այդուհանդերձ, դեռևս առկա են ավանդական գենդերային խզվածքներ: Թեև ծննդյան ժամանակ սեռերի շեղված հարաբերակցությունը նվազել է, այն շարունակում է բարձր մնալ՝ միջազգային միջին ցուցանիշների և 1.06 բնական մակարդակի համեմատ: Այս հարաբերակցությունն էլ ավելի է մեծացել 2021 թ.՝ 1.08 տղա յուրաքանչյուր աղջկա հաշվով ցուցանիշից հասնելով 1.12-ի 2022 թվականին, որը հավանաբար կապված է հակամարտության նոր բռնկման հետ: Սեռերի շեղված հարաբերակցությունն առաջանում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման պատճառով, որը կապված է մշտապես տղա երեխային նախապատվություն տալու հետ, թեև այս միտումը բարելավվում է (ՄԱԿԲՀ 2022ա): Մայրական մահացության գործակիցը մնացել է բարձր՝ համադրելի երկրների ցուցանիշի համեմատ, և մի փոքր աճել է վերջին տասնամյակի ընթացքում, ինչը հիմնականում պայմանավորված է բնակչության վերարտադրողական և ընդհանուր ֆիզիկական առողջության վատթարացմամբ, որն ավելի է ընդգծվում մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բացերով: Այնուամենայնիվ, վերջերս ձեռնարկված ջանքերը հանգեցրել են մայրական մահացության գործակցի նվազման: Կրթության ոլորտում միջնակարգից բարձրագույն կրթության անցման փուլում հակառակ գենդերային խզվածք է նկատվում` ի վնաս տղամարդկանց: Բակալավրիատում սովորող կանանց տեսակարար կշիռն ավելացել է` 2013 թ. 49.2 տոկոսից հասնելով 65.1 տոկոսի 2022 թվականին, մինչդեռ տղամարդկանց տեսակարար կշիռը կայուն է եղել` մոտավորապես 44 տոկոս2: Թերևս պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն այս խզվածքին նպաստող գործոններից մեկն է: Չնայած բնագիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի (ԲՏՃՄ) ոլորտներում կանանց առաջընթացին՝ կրթության, սոցիալական աշխատանքի, առողջապահության, արվեստի և հումանիտար գիտությունների ոլորտներում կանանց տեսակարար կշիռը՝ տղամարդկանց համեմատ, շատ ավելի բարձր է, մինչդեռ ճարտարագիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիա- ների, ճարտարապետության և շինարարության ոլորտներում ուսանողների մեծ մասը դեռևս տղամարդիկ են` 62-ից 91 տոկոսի միջակայքում (Արմստատ, 2022 թ.): Սա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է կանանց ունակությունների և կանանց հարիր աշխատատեղերի վերաբերյալ հասարակության համոզմունքներով, ոչ թե՝ նրանց իրական հմտություններով: Չնայած Հայաստանում կանանց մարդկային կապիտալի կուտակումը և հատկապես կրթվածությունը բարձր է, նրանց անցումը կրթությունից աշխատաշուկա, թերևս, բարդ է: Այսպես, Հայաստանում 15–29 տարեկան երեք կանանցից ավելի քան մեկը 2022 թվականին ներգրավված չի եղել ոչ կրթության մեջ, ոչ՝ աշխատաշուկայում. սա ավելի քան կրկնակի բարձր է տղամարդկանց համեմատ և բարձր է Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի 2019 թվականի միջին ցուցանիշից (15.2 տոկոս)3: Այս երևույթը հիմնականում պայմանավորված է ընտանիք կազմելու և խնամքի պարտականութ- յունների հանգամանքներով: 2.   Տե՛ս Արմստատ (2023c), 2022 թ. ՏՏԿԱՀ (Տնային տնտեսությունների կենսամակարդակի (կենսապայմանների) ամբողջացված հետազոտության անվանազերված միկրոտվյալների բազա), Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե, Հայաստան https://armstat.am/en/?nid=205: 3.   Հաշվարկներ ԱՀ (Աշխատուժի հետազոտություն, Հայաստան) 2022 թ. տվյալների օգտագործմամբ (անվանազերծված միկրոտվյալների բազա), Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե, Հայաստան, https://armstat.am/en/?nid=212; ՀԶՑ (Համաշխարհային զարգացման ցուցանիշներ, տվյալների կատալոգ), Համաշխարհային բանկ, Վաշինգտոն, ԴիՍի https://datacat- alog.worldbank.org/search/dataset/0037712: 9 ՀԱՅԱՍՏԱՆ. ԵՐԿՐԻ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ Հնարավորությունների (աշխատաշուկա և ձեռներեցություն) հասանելիություն Հայաստանում կանայք առաջընթաց են ունեցել աշխատաշուկայում, որը դրսևորվում է որակավորումներ պահանջող պաշտոններում զգալի ներկայացվածությամբ և տղամարդկանց գործազրկությանը համադրելի գործազրկության մակարդակով: Այնուամենայնիվ, դեռևս մարտահրավերներ կան կանանց կրթական նվաճումները հնարավորությունների ավելի մեծ հասանելիության միջոցով բարձր տնտեսական եկամուտների վերածելու առումով: Սա հատկապես ակնհայտ է աշխատաշուկայում մասնակցության աճող և հարաբերականորեն մեծ խզվածքում և դրա էլ ավելի մեծանալով: 2022 թվականին աշխատուժի կազմում կանանց մասնակցությունը կազմել է 48.2 տոկոս, որն էականորեն ցածր է տղամարդկանց 71.2 տոկոս ցուցանիշից: Այս 23 տոկոսային կետով խզվածքը գերազանցում է տարածաշրջանի միջին 15 տոկոսային կետի ցուցանիշը։ Տվյալ միտումը պահպանվել է վերլուծության ողջ ժամանակահատվածում՝ 2018-ից մինչև 2022 թվականը: Մտահոգիչ փաստ է այն, որ Հայաստանում 25-29 տարեկան կանանց ավելի քան 50 տոկոսը չի աշխատում և չի սովորում, որը ակնհայտ բարձր ցուցանիշ է տարածաշրջանային չափանիշներով:4 Սա վկայում է մարդկային կապիտալի ներուժի անշրջահայաց տեղաբաշխման մասին: Աշխատուժին մասնակցության խզվածքը Հայաստանում պայմանավորված է կանանց ընտանիք կազմելու և հիմնական խնամողի ավանդական դերակատարության հանգամանքներով: Այս խզվածքները զգալիորեն մեծանում են կանանց վերարտադրողական և ընտանիքի անդամներին խնամելու տարիներին: Աշխատուժի կազմում ներկա չլինելու հիմնական պատճառն ընտանեկան պարտականություններն են (22 տոկոս` կանանց պարագայում, իսկ տղամարդկանց՝ 0 տոկոս, Արմստատ, 2023c): Դա հաստատվում է սույն զեկույցում ներկայացված վերլուծությամբ, որը ցույց է տալիս, որ ընտանիքում խնամյալների (երեխաներ և ընտանիքի հաշմանդամություն ունեցող անդամներ) առկայությունը ազդում է աշխատուժին կանանց մասնակցության վրա: Կանանց պարագայում նաև ավելի հավանական է ոչ լրիվ դրույքով և ավելի ցածր վարձատրությամբ ոլորտներում աշխատանքի անցնելը: Հայաստանում ոչ լրիվ դրույքով աշխատողների տեսակարար կշիռը, որը համեմատաբար բարձր է տարածաշրջանային միջինից, 2018-22 թվականների ընթացքում շարունակաբար ավելի բարձր է մնացել կանանց շրջանում և կրկնակի բարձր է տղամարդկանց ցուցանիշից: Թեև ոչ լրիվ դրույքով աշխատանքը շատ կանանց ընտրությունն է, որը նրանց հնարավորություն է տալիս աշխատանքը համատեղելու տնային պարտականությունների հետ, այդ կանանց գրեթե 21 տոկոսը ոչ լրիվ դրույքով է աշխատում գործատուների պահանջով, մինչդեռ տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշն ընդամենը 9 տոկոս է: Կանայք նաև շարունակում են չափազանց մեծ ներկայացվածություն ունենալ այն աշխատանքներում և գործունեության բնագավառներում, որոնք ավանդաբար պատշաճ են համարվել իգական սեռի համար և որտեղ ժամավճարը, տղամարդկանց համեմատ, ավելի ցածր է: Օրինակ` աշխատանք ունեցող կանանց 19 տոկոսն աշխատում է կրթության բնագավառում, մինչդեռ տղամարդկանց պարագայում` ընդամենը 4 տոկոսը: Կրթության ոլորտում ժամավճարը կազմում է շինարարության ոլորտի ժամավճարի գրեթե կեսը. ոլորտ, որտեղ գերակշռում են տղամարդիկ5: Ոլորտներում ժամավճարային 4.  Հաշվարկներ ԱՀ (Աշխատուժի հետազոտություն, Հայաստան) 2022 թ. տվյալների օգտագործմամբ (անվանազերծված միկրոտվյալների բազա), Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե, Հայաստան, https://armstat.am/en/?nid=212:  . 5.  Հաշվարկներ ԱՀ (Աշխատուժի հետազոտություն, Հայաստան) 2022 թ. տվյալների օգտագործմամբ (անվանազերծված միկրոտվյալների բազա), Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե, Հայաստան, https://armstat.am/en/?nid=212:  10 ՀԱՅԱՍՏԱՆ. ԵՐԿՐԻ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ վարձատրության խզվածքը, գոնե մասամբ, բացատրվում է աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությամբ: Հետևաբար անհրաժեշտ են ռազմավարություններ, որոնք խնդիրը կլուծեն երկուստեք: Մարդկային կապիտալում ներդրման վերադարձելիությունը կանանց և տղամարդկանց պարագայում տարբեր է: Հայաստանում կանայք միջինը մոտ 25-30 տոկոսով պակաս են վաստակում, քան տղամարդիկ, նույնիսկ հաշվի առնելուց հետո այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք են կրթությունը, զբաղվածության ոլորտները և մասնագիտությունները: Սա համահունչ է դեկոմպոզիցիոն վերլուծության արդյունքներին, որոնք վկայում են, որ վարձատ- րության ժամավճարային խղվածքի մի զգալի մաս, թերևս, պայմանա- վորված է աննկատելի գործոններով: Վարձատրության` սեռով պայմանավորված տարբերություններն ավելի են մեծանում 25-34 տարեկանների շրջանում, որը համապատասխանում է այն տարիքին, երբ կանայք, որպես կանոն, ունենում են առաջին երեխան: Երեխա ունեցող և չունեցող կանանց վարձատրության խզվածքն այս տարիներին մեծ է եղել. սա վկայում է այն մասին, որ Հայաստանում գոյություն ունի այսպես ասած՝ «մայրության տույժ»: Հայաստանում կանայք, տղամարդկանց համեմատ, պակաս ակտիվ են ձեռներեցության ոլորտում։ 2022 թվականին կին ձեռներեցների տեսակարար կշիռը հասել է աշխատուժի 27,1 տոկոսին` տղամարդկանց 37,8 տոկոսի համեմատ, և կին ձեռներեցների շրջանում բիզնեսի չափն ավելի փոքր է6: Ձեռներեցութ- յամբ զբաղվելու և իրենց գործը զարգացնելու ցանկություն ունեցող կանանց համար խոչընդոտ է ֆինանսների սահմանափակ հասանելիությունը: Սեփական ֆինանսական հաշիվներ ունեցող կանանց թիվը՝ տղամարդկանց համեմատ, ցածր է (51 տոկոս կանանց շրջանում և 59 տոկոս տղամարդկանց շրջանում):7 Թեև Հայաստանում խնդրահարույց են գրավի ապահովման պահանջները, կանանց մի ստվար զանգված սեփական ֆիզիկական ակտիվ չունի, օրինակ` հող և բնակարան: Տնային գործերը և խնամքի պարտականությունները, որոնք ավանդական սոցիալական նորմերի արգասիք են, էլ ավելի են դժվարացնում կանանց ձեռնարկատեր դառնալը (ԱՄՀ, 2021): Կապիտալի օգտագործումը (ձայն և գործորդություն) Հայաստանում կանայք հատկապես անբարենպաստ վիճակում են ձայնի ներկայացվածության և գործորդության առումով: Տեղական և ազգային մակարդակներում կանանց քաղաքական ներկայացվածության աճը պայմանավորվված էր 2016 թ. ներդրված գենդերային քվոտաներով, որը պարտադիր դարձրեց կանանց 30 տոկոս ներկայացվածությունը։ Սակայն այստեղ նույնպես դեռևս բարելավման տեղ կա: Թեև 2016-22 թվականներին Ազգային ժողովում կանանց մասնաբաժինը 10,7 տոկոսից հասել է 35,5 տոկոսի, խորհրդարանական 12 մշտական հանձնաժողովներից միայն մեկի նախագահն է կին, իսկ այդ հանձնաժո- ղովներից հինգում՝ փոխնախագահները։8 Ավագանիներում կանանց մասնաբաժինը 2019-22թթ. ավելացել է 9.4-ից մինչև 29.0 տոկոս, սակայն 71 համայնքներից միայն 4-ի 6.  Հաշվարկներ ԱՀ (Աշխատուժի հետազոտություն, Հայաստան) 2022 թ. տվյալների օգտագործմամբ (անվանազերծված միկրոտվյալների բազա), Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե, Հայաստան, https://armstat.am/en/?nid=212: 7.  ՀԶՑ (Համաշխարհային զարգացման ցուցանիշներ, տվյալների կատալոգ), Համաշխարհային բանկ, Վաշինգտոն, ԴիՍի, https:// datacatalog.worldbank.org/search/dataset/0037712: 8.  Արմստատ (2023c): ՀԶՑ (Համաշխարհային զարգացման ցուցանիշներ) (տվյալների կատալոգ), Համաշխարհային բանկ, Վաշինգտոն, ԴիՍի, https://datacatalog.worldbank.org/search/dataset/0037712:  11 ՀԱՅԱՍՏԱՆ. ԵՐԿՐԻ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ղեկավարներն են կին (Արմստատ 2023c): Կանանց տեսակարար կշիռը համեմատաբար ավելի ցածր է նաև նշանակովի քաղաքական պաշտոններում, որտեղ քվոտաներ չեն կիրառվում։ Նախարարների և փոխնախարարների, համապատասխանաբար, 17 և 18 տոկոսն են կանայք (Արմստատ, 2023c): Չնայած քվոտայի կիրառման արդյունքում գրանցված առաջընթացին, կանայք դեռ թերներկայացված են նաև դատական համակարգում։ Հայաստանում կանայք ընտանեկան հարցերով որոշումներ կայացնելիս, թերևս, մի փոքր ավելի քիչ իրավունքներ ունեն, քան տղամարդիկ: Կանանց 30 տոկոսն է (տղամարդկանց 40 տոկոսի համեմատ) նշել, որ իրենք են տան բյուջեն կառավարում (ՄՀԻ, 2021թ.), իսկ հակամարտությունից փախչող կանայք կարող են բախվել տեղափոխման սահմանափակումների, ռեսուրսների բաշխման ժամանակ չկարևորվելու և սոցիալական հավաքներից դուրս մնալու իրավիճակների (ՄԱԿԲՀ, 2024թ.): Ավելին, քաղաքականության բնագավառում կանանց ներգրավումը կանխող ամենահաճախ նշված պատճառը երեխաներին խնամելու պարտականությունն է (ՄՀԻ, 2021թ.): Հայ կանայք ենթարկվում են գենդերային բռնության (ԳԲ) զգալի ռիսկի, որը թույլ գործորդության ամենածայրահեղ դրսևորումներից է: Արմստատի հետազոտությունը վկայում է, որ 2021 թվականին հայաստանաբնակ կանանց 17.2 տոկոսը ենթարկվել է ընտանեկան բռնության (Արմստատ, 2021թ.): Մեկ այլ հետազոտության տվյալներով` գենդերային բռնությունը համարում են խիստ տարածված կամ որոշ չափով տարածված հայաստանաբնակների, համապատասխանաբար, 18 տոկոսը և 46 տոկոսը (ՄՀԻ, 2021թ.): Ընտանեկան բռնությունից տուժածների մեծամասնությունը չի հեռացել բռնա- րարից, քանի որ բռնությունը համարել է ոչ դաժան կամ համարել է նորմալ (52%), իսկ իրենց բռնարարներից հեռացածներից շատերը (54%) վերադարձել են տուն ընտանիքի պատիվը պաշտպանելու համար (Արմստատ, 2021թ.): Տնտեսական կարգավիճակը, թերևս, ազդում է գենդերային բռնության դեպքերի թվի վրա. գումար չաշխատող կանանց պարագայում ընտա-նեկան բռնության զոհ դառնալու հավանականությունը 3.5 տոկոսային կետով բարձր է (Արմստատ, 2021թ.): Այս երևույթի տարածվածության և միտումների համապարփակ գնահատման համար ավելի շատ տվյալներ են անհրաժեշտ: ՇԱՐԺԻՉ ՈՒԺԵՐ ԿԱՄ ԽՈՐԱՑՆՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐ Արտաքին ցնցումներ Քովիդ 19-ի և զինված հակամարտության համակցված ազդեցությամբ է մասամբ բացատրվում Հայաստանում տղամարդկանց մահացության մակարդակի անհամաչափ աճը։ Ըստ հաշվարկների` 2020 թվականի հակամարտության հետևանքով Հայաստանում գրեթե 2800 վաղաժամ մահ է գրանցվել 15-49 տարեկան տղամարդկանց շրջանում (Karlin- sky և Torrisi, 2023 թ.): Վերոհիշյալ արտաքին ցնցումները, ըստ ամենայնի, բացասական ազդեցություն են ունեցել կանանց վրա, ինչը դրսևորվել է, օրինակ, բուժսպասարկման դիմելու վարքագծի փոփոխությամբ, մայրական, սեռական և վերարտադրողական ծառայությունների ավելի սահմանափակ հասանելիությամբ և մայրական մահացության բարձր մակարդակով: Կանանց զբաղվածությունը և բիզնես գործունեությունը նույնպես ավելի խոցելի են ցնցումների նկատմամբ, ինչպես բացահայտվեց 2020 թվականին, երբ Հայաստանը տուժեց Քովիդ-19 համավարակի և ռազմական հակամարտության կրկնակի շոկից (Համաշխարհային բանկ, 2020b): Վերջերս արված մի հետազոտություն վկայում է, որ հակամարտությունից փախչող կանայք և աղջիկները տարբեր 12 ՀԱՅԱՍՏԱՆ. ԵՐԿՐԻ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ տեսակի գենդերային բռնության են ենթարկվել, այդ թվում` սեռական բռնություն, ընտանեկան բռնություն, զուգընկերոջ կողմից բռնություն և աշխատավայրում ոտնձգություն, նաև` իրենց ընդունող համայնքներում (ՄԱԿ ԲՀ, 2024 թ.): Կլիմայի փոփոխությունը, ամենայն հավանականությամբ, որոշակի եղանակներով կազդի հայաստանաբնակ կանանց և տղամարդկանց վրա, քանի որ նրանք տարբեր կերպ են պատրաստված կլիմայական երևույթների, այդ թվում երաշտների, հեղեղների և սողանքների բացասական հետևանքները մեղմելուն և դրանց հարմարվելուն: Հետևաբար կանայք պետք է դրանց արձագանքման մաս կազմեն: Ավելի շատ տվյալներ ու վերլուծություն է անհրաժեշտ Հայաստանում այս երևույթների գենդերային տիրույթ- ները հասկանալու համար: Սոցիալական նորմեր Վերջին ժողովրդագրական միտումները վկայում են տղամարդկանց համեմատ՝ կանանց հասարակական դերի վերաբերյալ սոցիալական նորմերի բարելավման մասին: Ամուսնության տարիքը բարձրացել է` 2020 թ. 22.2-ից մինչև 27.9 2022 թվականին, իսկ առաջին ծննդաբերության միջին տարիքը բարձրացել է` 2005 թ. 22.7-ից մինչև 25.9 2022 թվականին9: Հայաստանում գրեթե բոլոր ուղղություններով նկատվել է համոզմունքների որոշակի բարելավում, հատկապես՝ կանանց շրջանում: Օրինակ՝ այն կանանց տեսակարար կշիռը, որոնք համարում են՝ բոլոր կողմերի համար ավելի լավ է, եթե ամուսինը գումար է վաստակում, իսկ կինը հոգ է տանում տան և երեխաների մասին, նվազել է` 2016 թվականի 80 տոկոսից մինչև 69 տոկոս 2023 թվականին (ՎԶԵԲ, 2023 թ.): Այդուամենայնիվ, գերիշխող ավանդական սոցիալական նորմերի հիմքում ընկած են մարտահրավերներ, որոնք վեր են հանվել սույն զեկույցում և հիմնավորվել 2023թ. «Կյանքն անցումային փուլում» IV հետազոտության արդյունքներով (ՎԶԵԲ, 2023թ.): Օրինակ՝ Հայաստանում տղամարդկանց (51 տոկոս) և կանանց (42 տոկոս) մի ստվար զանգված կա՛մ համամիտ է, կա՛մ լրիվ համամիտ է այն պնդմանը, որ «աշխատատեղերի սղության պայմաններում տղա- մարդիկ պետք է ունենան աշխատանքի ավելի մեծ իրավունք, քան կանայք»: Հետազոտության արդյունքները նաև վկայում են, որ Հայաստանում ավանդական կարծրատիպեր կան մասնագիտությունների վերաբերյալ, որոնց համար կա՛մ կանայք, կա՛մ տղամարդիկ են ընկալվում որպես ավելի բանիմաց: Օրինակ՝ հարցվածների ավելի քան կեսը համարում է, որ տղամարդիկ ավելի են համապատասխանում ճարտարագետի կամ վիրաբույժի աշխատանքին, քան կանայք: Ավելի քան մեկ քառորդը կարծում է, որ տղամարդիկ ավելի են համապատասխանում բիզնես ղեկավարի պաշտոնին, և ավելի քան 80 տոկոսը համարել է, որ տղամարդիկ ավելի լավ օդաչուներ են: Սրանք հարցման շրջանակներում վեր հանված ամենամեծ մասնաբաժիններից էին` համադրելի երկրների համեմատությամբ: Բացի այդ, տղամարդկանց 71 և կանանց 58 տոկոսը համարում են, որ տղամարդիկ ավելի լավ քաղաքական գործիչներ են: Հարցվածների 48 տոկոսը հայտնել է, որ իրենց դուր է գալիս, երբ տղամարդն է պատասխանատու կնոջ համար, իսկ 20 տոկոսը համարում է, որ կանանց նկատմամբ բռնություն կիրառելը երբեմն անհրաժեշտ է: 9.  Արմստատ (2023c): Գենդերային վիճակարություն (տվյալների շտեմարան). Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողով, Ժնև https://unece.org/statistics/gender-statistics, ԶՀՑ (Զարգացման համաշխարհային ցուցանիշներ, տվյալների կատալոգ), Համաշխարհային բանկ, Վաշինգտոն ԴիՍի:  13 ՀԱՅԱՍՏԱՆ. ԵՐԿՐԻ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ Գենդերային դերերի վերաբերյալ ավելի առաջադեմ տեսակետներ ունենալը էական նշանակություն ունի կրթության ոլորտում և աշխատաշուկայում կականց գրանցած արդյունքների համար, սրա վկայությունը այն դրական կոռելացիան է, որ գոյություն ունի գենդերային առավել իրավահավասար տեսակետների և կանանց՝ բարձրագույն կամ հետբուհական կրթություն ունենալու և աշխատաշուկայում նրանց մասնակցելու հավանականության միջև։ Օրենսդրական դաշտը Չնայած վերջին շրջանում ՀՀ կառավարության՝ գենդերային հավասարության համապարփակ ինստիտուցիոնալ շրջանակ ձևավորելու ջանքերին` ֆորմալ կառույց- ներում առկա թերությունները շարունակում են խաթարել կանանց կարգավիճակն ու հեռանկարները երկրում: Վարձատրության հավասարությանը վերաբերող օրենսդրական դրույթը թերի է, իսկ հղիության կամ երեխայի դաստիարակության հիմքով խտրականության կանխման օրենսդրական հիմքերն ամրապնդման կարիք ունեն:10 Միաժամանակ, ժառանգություն թողնելու պրակտիկան, որն ավելի բարենպաստ է տղամարդկանց համար, կարող է սահմանափակել կանանց՝ գույքի սեփականության իրավունքը և ֆինանսների հասանելիությունը: Ավելին, չնայած «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքը կարևոր առաջընթաց է, սակայն չնայած 2024թ. օրենքում արված բարելավումներին՝ այն կարծես խոչընդոտվում է իրականացման հետ կապված լուրջ մարտահրավերներով (HRW 2022թ.): ՀՀ կառավարությունը վերջերս փոփոխություններ կատարեց աշխատանքային օրենսգրքում` արգելելով աշխատա- վայրում բռնությունն ու սեռական ոտնձգությունը (Ազգային Ժողով, 2023 թ.): Չնայած որոշակի և առանձին իրավական նորմերի առկայությանը` Հայաստանում դեռևս չկա խտրականության դեմ համապարփակ օրենք, որը կսահմաներ գործառնությունները և կպարտավորեցներ զեկուցվող դեպքերի քննություն։ Քննության համար անհրաժեշտ գործող մեխանիզմի բացակայությունը սահմանափակում է պատկան մարմինների կարողությունը` ոտնձգության դեպքերն արդյունավետ կերպով քննելու և հասցեագրելու առումով և զոհերին թողնում է առանց արդար դատի հստակ գործընթացի (Կարապետյան, 2023թ.): Քաղաքականությունների իրականացում Կապիտալի կուտակում: Ծննդյան ժամանակ սեռերի շեղված հարաբերակցությունը վերացնելու շարունակական ջանքեր են անհրաժեշտ` հաշվի առնելով այս ոլորտում վերջերս գրանցված հակառակ պատկերը: Չնայած առաջընթացին` պետք է շարունակել ամրապնդել վերարտադրողական առողջությունը հիվանդությունների վաղ հայտնաբերման, խիստ ռիսկային հղիությունների կանխարգելման և նախածննդյան սքրինինգների շրջանակի ընդլայնման միջոցով՝ մայրական մահացության խնդիրը լուծելու նպատակով: Բացի այդ, կարևոր է շարունակել ռիսկային վարքագծերի նվազեցումը տղամարդկանց շրջանում, օրինակ` ծխելը, ալկոհոլ օգտագործելը և անզգույշ մեքենա վարելը և հակամարտություն վերապրածների շրջանում ֆիզիկական ու հոգեբանական վերականգնման ծառայությունների բավարար հասանելիության ապահովումը: 10.  Գլոբալ տվյալներ քաղաքականությունում կանանց մասնակցության մասին (դեշբորդ), ՄԱԿ Կանայք, Նյու Յորք, https://localgov. unwomen.org/data? indicator=Value&year=2018&countries=14,14, Համաշխարհային բանկ (2023a):  14 ՀԱՅԱՍՏԱՆ. ԵՐԿՐԻ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ Տղամարդկանց շրջանում կրթական հնարավորությունների բարելավումը պահանջում է ավելի լավ տեղեկատվություն և խթաններ արական սեռի սովորողների համար, ուսուցչի դերի ամրապնդում և դասարանային միջավայրի բարելավում: Կրթության համակարգը պետք է տղամարդկանց զինվորական ծառայությունից հետո կրթությունը վերսկսելու հնարավորություններ ընձեռի: Դա կարելի է իրագործել ֆինանսական խրախուսման միջոցների, վերականգնման և երկրորդ հնարավորություն ընձեռող ծրագրերի կամ աշխատելու ընթացքում վերապատրաստումների միջոցով: Ծխելը կանխարգելող կամ ապախրախուսող քաղաքականությանն ուղղված վերջին շրջանի ջանքերը կարելի է է’լ ավելի ուժեղացնել` հասարակական ու մասնավոր տարածքներում ծխելու արգելքը խստացնելու, երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպ խթանելու և ծխախոտի հարկերը բարձրացնելու միջոցով: Հնարավորությունների հասանելիություն: Թեև Հայաստանի՝ ընտանիքին վերաբերող քաղաքականությունը համապարփակ է, ծննդաբերության, հայրության և ծնողական արձակուրդը կարելի է բարելավել՝ տնային տնտեսությունների եկամուտները և կանանց աշխատանքի հեռանկարները ապահովելու նպատակով, միաժամանակ նպաստելով տղամարդկանց և կանանց միջև տնային և երեխաների խնամքի պարտականությունների ավելի հավասարակշռված բաշխմանը, օրինակ՝ երկարացնելով հայրության արձակուրդը կամ սահմանելով խրախուսվող համատեղ ծնողական արձակուրդ: Ակնկալվում է, որ երեխաների որակյալ խնամքի հասանելիության բարելավումը կմեծացնի աշխատուժի կազմում կանանց մասնակցության ցուցանիշը: Կարևոր է նաև հաշմանդամություն ունեցող անձանց երկարաժամկետ խնամքի և սոցիալական ծառայությունների հասանելիության բարելավումը: Անհրաժեշտ է բարելավել կանանց զբաղվածության որակը և խրախուսել կանանց ներկայությունը բարձր արտադրողականություն ունեցող, բարձր վարձատրվող ոլորտ- ներում ու մասնագիտություններում, օրինակ՝ տեխնիկական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրերի և աշխատավայրում պայմանների բարելավման միջոցով: Զբաղվածության ոլորտում հավասարության ապահովմանը նպաստող միջոցառումների շարքին են դասվում աշխատակիցների հավաքագրման այնպիսի գործելակարգերը, որոնք խթանում են աշխատանք փնտրողների հմտություններին պատասխանատու կերպով ուշադրություն դարձնելը և կանխում են խտրականությունը: Կանանց ձեռնարկատիրական հնարավորությունները մեծացնելու համար անհրաժեշտ է դյուրացնել ֆինանսների հասանելիությունը կանանց համար, օրինակ՝ ռիսկերի գնահատման այլընտրանքային եղանակների միջոցով: Կին ձեռներեցներին վերապատրաստումներ առաջարկող ընթացիկ ջանքերը պետք է ուժեղացնել` ներառելով նաև ճկուն և թվային հմտությունների ուղղությունը: Կապիտալի օգտագործում: Որոշումների կայացման օղակում կանանց ներկայացվածությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է ապահովել գործող քվոտաների կիրարկում` միաժամանակ շարունակելով զուգակշռության ձգտումը, այդ թվում` թեկնածու կանանց ինքնաբացարկի խնդիրը վերացնելու միջոցով: Լրացուցիչ միջոցառումների շարքին են պատկանում կուսակցությունների կառույցներում և ղեկավար օղակներում կանանց ներկայության ցուցանիշի բարձրացումը և կանանց վերապատրաստման, ֆինանսավորման հնարավորությունների ու ցանցեր ձևավորելու միջոցների ընձեռումը: Առանձնապես պետք է ամրապնդել գենդերային բռնության կանխարգելման ու 15 ՀԱՅԱՍՏԱՆ. ԵՐԿՐԻ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ արձագանքման միջոցառումները: ԳԲ-ն կանխարգելելու համար կարևոր է գնահատել առկա ինստիտուցիոնալ համակարգի սահմանափակումներն ու բարձրացնել օրենսդրական ջանքերի արդյունավետությունը: Թերությունների թվում են գործող օրենքների ոչ լիարժեք ծածկույթը, ինչպես նաև` իրավակիրարկման խոչընդոտները, որոնք բխում են հասարակական խարանից և այլ գործոններից: Բռնությունն արդարացնող սոցիալական նորմերի փոփոխումը բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում` տղաների և տղամարդկանց, ծառայություն մատուցողների, համայնքների և առաջ- նորդների շրջանում ու մասնավոր հատվածում շատ կարևոր է արդյունավետության համար։ Պետք է արագացնել ներդրումների տեմպը բռնություն վերապրածներին տրամադրվող բարձրորակ ծառայությունների, այդ թվում` ապաստարանների, բավարար սոցիալ-հոգեբանական աջակցության և իրավաբանական խորհրդատվության բնագավառում: Հարկ է համարժեք արժևորել բուժհաստատությունների դերը գենդե-րային բռնության դեպքերի հայտնաբերման և արձագանքման գործում: Անհրաժեշտ է ապահովել տվյալների հավաքման հետևողական և համակարգված գործընթաց` վեր հանելով և հասցեագրելով ընտանեկան բռնությունից դուրս գենդերային բռնության դեպքերը։ Սոցիալական նորմեր: Զեկույցում ընդգծվում է, որ սոցիալական նորմերը վեր հանված գենդերային խզվածքներից շատերի հիմքում ընկած առանցքային գործոններից են: Այդ իսկ պատճառով, այդ խզվածքների վերացմանն ուղղված քաղաքականությունը պետք է զուգակցվի նախապաշարումների փոփոխման և վարքագծի վրա ներազդմանն ուղղված միջոցառումներով: Բացասական սոցիալական նորմերի վերացումը պահանջում է համակարգված բազմաոլորտային մոտեցում` հատուկ ուշադրություն դարձնելով իրազեկության բարձրացմանը, օրինակ՝ զանգվածային լրատվամիջոցներով և սոցիա- լական ցանցերով արշավների միջոցով, որոնք, ինչպես ցույց է տրվել, դրական արդյունքներ են տալիս: Միջազգային փորձը նույնպես վկայում է, որ վաղ տարիքում միջամտությունը, տարբեր շահագրգիռ կողմերին՝ դրանց թվում` տղաներին ու տղամարդկանց ներգրավելը և օրինակելի մոդելներ որդեգրելը կարող են արդյունավետ լինել: 16 Զեկույցի ամբողջական տարբերակը՝